Օլիվեր Վարհեին և Հիքմեթ Հաջիևը քննարկել են ԵՄ-ի և Ադրբեջանի միջև գործընկերությունը
Օլիվեր Վարհեին և Հիքմեթ Հաջիևը քննարկել են ԵՄ-ի և Ադրբեջանի միջև գործընկերությունը
11:45     04 02 2022    
Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ քննարկել է ԵՄ-ի և Ադրբեջանի միջև գործընկերությունը։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին իր թվիթերյան էջում գրել է Օլիվեր Վարհեին։

«Այսօր Բաքվում հանդիպել եմ Հիքմեթ Հաջիևի հետ։ Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի նիստի նախաշեմին մենք խոսեցինք ԵՄ-ի և Ադրբեջանի միջև էներգետիկ գործընկերության, էներգետիկ անվտանգության կարևորության մասին, քննարկեցինք մեր գործընկերության ամրապնդումը Տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակներում, խոսեցինք Հարավային Կովկասի և ԵՄ-ի աջակցության մասին»,- ասվում է գրառման մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև   Ադրբեջան   ԵՄ  


Լրահոս