Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին չորեքշաբթի օրը Բաքվում անցկացված ադրբեջանա-հունգարական գործարար համաժողովի ժամանակ ասել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն։
«Հունգարական ընկերությունները պատրաստ են մասնակցել Ղարաբաղում իրականացվող տրանսպորտային, էներգետիկ և գյուղատնտեսական նախագծերին»,- ասել է Սիյարտոն։
Նախարարը նշել է, որ եթե ադրբեջանա-հունգարական նախորդ գործարար համաժողովին մասնակցել էր հունգարական յոթ ընկերություններ, ապա այսօրվա գործարար համաժողովին արդեն ժամանել է 24 ընկերություն։
Նա հույս է հայտնել, որ ադրբեջանական և հունգարական ընկերությունների միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ։
Սիյարտոն նաև ընդգծել է, որ Հունգարիան միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։