Գերագույն գլխավոր հրամանատարը հայտարարեց, թե ինչպես է ազատագրվել Լաչինը
 Գերագույն գլխավոր հրամանատարը հայտարարեց, թե ինչպես է ազատագրվել Լաչինը
18:47     15 02 2021    
«Կյանքը ցույց տվեց, որ մենք ուժեղ կամք, համարձակություն ցուցաբերելով հասանք այն, ինչ ցանկանում էինք: Նրանք մտադրություն չունեին վերադարձնել Լաչինի շրջանը: Մենք գալով իմ եկած ճանապարհով, ազատագրելով ճանապարհում գտնվող բոլոր շրջանները, գյուղերն ու քաղաքները, տես, եկել ենք այստեղ: Մենք ազատագրեցինք Լաչինի շրջանի հարավային մասը օկուպանտներից, ազատագրեցինք Գյուլեբիրդ գյուղը: Այստեղ տեղակայված են Սեֆիյան և Թուրքլեր գյուղերը, մենք նաև ազատագրեցինք դրանք և ստեղծեցինք ռազմական պլազմդարմ՝ Լաչինի միջանցքը վերահսկելու համար և արդեն Լաչինի միջանցքն մեր կրակի տակ էր»:

Այս մասին փետրվարի 14-ին Լաչինի շրջանի Գուլաբիրդ գյուղում Ադրբեջանի դրոշը բարձրացնելուց հետո հայտարարել է Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիեւը, հայտնում է Zinvor.info-ն:

«Փաստացի շարժվելով այս ուղղությամբ մենք իրականացրել էինք մեր ռազմավարական գործողությունները: Միևնույն ժամանակ, մենք կարողացանք հաջող գործողություն իրականացնել Խոջավենդի շրջանից մինչև Շուշա՝ լեռների և ձորերի միջով: Լաչինի շրջանի այս հարավային մասը ազատագրվեց ռազմական գործողության արդյունքում: Մենք մարտի դաշտում հաղթեցինք թշնամուն և վերականգնեցինք պատմական արդարությունը», - ասել է Նախագահը:
Zinvor.info

Հեշթեգներ. Գերագույն-Գլխավոր-Հրամանատար   Իլհամ-Ալիեւ  


Լրահոս