Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, միջադեպը տեղի է ունեցել Առան ավանում։ Տեղի բնակիչ, 1996 թվականին ծնված Իսմայիլ Միքայիլովը, ով գյուղի հովիվն է, կասետային զինամթերքի պայթյունի հետևանքով ստացած վնասվածքներից տեղում մահացել է։
Անմիջապես դեպքի վայր են ժամանել ոստիկանության և դատախազության աշխատակիցները, զննել դեպքի վայրն ու դիակը, կատարել դատաբժշկական փորձաքննություն։
Կասետային զինամթերքն արձակվել է հայերի կողմից Հայրենական պատերազմի ժամանակ:
Եվլախի շրջանի դատախազությունում փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։