Հիքմեթ Հաջիև. Տարածաշրջանը բրենդավորման նոր ռազմավարության կարիք ունի
  Հիքմեթ Հաջիև.  Տարածաշրջանը բրենդավորման նոր ռազմավարության կարիք ունի
10:48     02 02 2022    
Ռազմական օկուպացիայի փաստը սպառվել է, և Ադրբեջանը վերջ է տվել պետությունների միջազգայնորեն ճանաչված սահմանները ուժի միջոցով փոխելու սխալ մոդելին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական, ԱՀ նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Caspian Policy Center-ի կողմից կազմակերպված «ԱՄՆ-ի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30 տարին» թեմայով վեբինարում:

Նրա խոսքով, Ադրբեջանը հետևում է խաղաղության օրակարգին, և այդ օրակարգը մեսիջ է՝ հարևան և գործընկեր երկրների հետ խաղաղ հարաբերությունների հաստատման համար։

Հիքմեթ Հաջիևն ընդգծել է, որ Ադրբեջանը գործընկերների և հարևան երկրների հետ աշխատում է Հարավային Կովկասը հակամարտություններից և պատերազմներից զերծ տարածաշրջանի վերածելու ուղղությամբ և ձգտում է ապահովել, որ տարածաշրջանը կողմնորոշվի դեպի ինտեգրում, փոխշահավետ համագործակցություն՝ հիմնված անքակտելի կապերի վրա։

Նախագահի օգնականը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ բանակցությունները պետք է ընթանան միջազգային իրավունքին համապատասխան. «Այս համաձայնագիրը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և սկզբունքների վրա, մասնավորապես՝ պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վրա։ Տարածաշրջանը բրենդավորման նոր ռազմավարության կարիք ունի: Ադրբեջանը պատրաստ է իր դերը խաղալ Հարավային Կովկասի ինտեգրված տարածաշրջանի կառուցման գործում: Մենք այս հարցում ԱՄՆ-ին դիտարկում ենք որպես կարևոր գործընկեր»:
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև   Ադրբեջան