Ռուդենկոն եւ Կլաարը քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարգավորման գործընթացը
Ռուդենկոն եւ Կլաարը քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարգավորման գործընթացը
15:15     01 02 2022    
Փետրվարի 1-ին ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Անդրկովկասում անվտանգության եւ կայունության վերաբերյալ Ժնեւի միջազգային քննարկումների հարթակում ընթացիկ իրավիճակը՝ հաջորդ 56-րդ փուլի նախաշեմին, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարգավորման գործընթացը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ռուդենկո   Կլաար   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս