Ադրբեջանն սկսել է Աղդամ-Ֆիզուլի ավտոճանապարհի կառուցումը
 Ադրբեջանն սկսել է Աղդամ-Ֆիզուլի ավտոճանապարհի կառուցումը
11:11     02 02 2022    
Ադրբեջանն ազատագրված տարածքներում սկսել է ճանապարհային ենթակառուցվածքի մեկ այլ ծրագրի իրականացում։

Խոսքն Աղդամ-Ֆիզուլի ավտոմայրուղու շինարարության մասին է, որի հիմքը դրվել է 2021 թվականի հոկտեմբերի 17-ին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Ֆիզուլի կատարած այցի ժամանակ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ճանապարհի երկարությունը կկազմի 64,8 կիլոմետր, երթևեկելի մասի լայնությունը՝ 15 մետր։ Ներկայում Աղդամ-Ֆիզուլի ավտոճանապարհին հողային աշխատանքներ են իրականացվում։ Այն նախատեսում է նաև 60 ջրատարների, 5 ստորգետնյա անցումների և 3 նոր ճանապարհային կամուրջների կառուցում:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Աղդամ-Ֆիզուլի  


Լրահոս