Թուրքիան և Ադրբեջանը խաղաղության ձեռք են մեկնել Հայաստանին. Հուլուսի Աքար
|
|
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները խաղաղության ձեռք են մեկնել Հայաստանին բանակցություններից հետո, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավար Հուլուսի Աքարն իր ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ մամուլի ասուլիսում։
|
«Սպասում ենք և ցանկանում, որ այս ժեստը գնահատվի Հայաստանի կողմից»,- ասել է նա:
Աքարի խոսքով` Բաքուն և Անկարան ձգտում են խաղաղության հասնել ոչ միայն Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև, այլև ողջ տարածաշրջանում։
Թուրք նախարարը նաև հայտարարել է, թե ադրբեջանական և թուրքական բանակների հզորացմանն ուղղված ջանքերը վտանգ չեն ներկայացնում երրորդ երկրների համար։
Հեշթեգներ.
Թուրքիա
Ադրբեջան
Հուլուսի-Աքար