Զինված ուժերի հզորացումը սպառնալիք չէ այլ երկրների համար. Հուլուսի Աքար
|
|
Ադրբեջանական բանակի և Թուրքիայի զինված ուժերի հզորացումը սպառնալիք չէ այլ երկրների համար:
|
Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Մենք շարունակում ենք աշխատել մեր զինված ուժերի զարգացման, մեր երկրների և ազգի պաշտպանության ուղղությամբ։ Մենք նույնպես շատ գոհ ենք մեր բանակների օրեցօր զարգացումից։ Բոլորը տեսնում են, որ Ադրբեջանն ու Թուրքիան ամեն ինչ անում են Կովկասում խաղաղության և հանգստության համար»,- ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը։
Հեշթեգներ.
Զինված-ուժեր
Հուլուսի-Աքար