Այս մասին ասել է Ադրբեջանի տարածքների ականազերծման գործակալության (ANAMA) վարչության խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանովը, հայտնում է
Zinvor.info-ն։
Նրա խոսքով, ճանապարհի 6 կիլոմետրանոց հատվածն արդեն հանձնվել է պատվիրատուին, իսկ 4 կիլոմետրանոց հատվածը կհանձնվի հաջորդ շաբաթ։ Նշվել է, որ սա այն տարածքն է, որով նախկինում անցնում էր շփման գիծը. «Այս տարածքը խիստ աղտոտված է ականներով և չպայթած զինամթերքով։ Երբեմն այստեղ մենք ականազերծում ենք իրականացնում բացառապես ձեռքով։ Այստեղ հնարավոր չէ օգտագործել ո՛չ շներ, ո՛չ մեխանիկական միջոցներ»։
Վուգար Սուլեյմանովը հավելել է, որ այս տարի Աղդամի շրջանում ականներից մաքրվելու է շուրջ 49 200 հեկտար տարածք։