Ադրբեջանում կընդլայնվի դեպի Ղարաբաղ ավտոբուսային երթուղիների աշխարհագրությունը
 Ադրբեջանում կընդլայնվի դեպի Ղարաբաղ ավտոբուսային երթուղիների աշխարհագրությունը
12:25     29 01 2022    
Հետագայում դեպի Ադրբեջանի ազատագրված տարածքներ ուղևորափոխադրումների երթուղիների ցանկն աստիճանաբար կընդլայնվի՝ ըստ պահանջարկի։

Այս մասին Zinvor.info-ին հայտնել են թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունում։

Գերատեսչությունից հիշեցրել են, որ հունվարի 24-ից Ադրբեջանում գործարկվել են ավտոբուսային կանոնավոր ռեյսեր դեպի ազատագրված տարածքներ։ Ուղևորություն կատարել ցանկացողները կարող են տոմսեր գնել yolumuzqarabaga.az կայքից։

Մարդատար ավտոբուսները հագեցած են GPS նավիգացիոն համակարգով, ինչը թույլ է տալիս նախարարությանը վերահսկել դրանց տեխնիկական պարամետրերը և անվտանգությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ղարաբաղ  


Լրահոս