Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտնել է Նասրեդդին Թուսիի անվան Շամախիի աստղաֆիզիկական աստղադիտարանի գործադիր տնօրեն, պրոֆեսոր Նարիման Իսմայիլովը։
Նրա խոսքով, ԱՀ ԳԱԱ ղեկավարությունը աջակցել է տարածաշրջանում ժամանակակից ռոբոտացված աստղադիտակներ տեղադրելու, աստղադիտարանի տարածքում կենտրոնական տիեզերական պոլիգոն ստեղծելու առաջարկներին՝ արբանյակային դիտումների միջոցով տիեզերքից Երկիրն ուսումնասիրելու համար։
Աստղադիտարանի աշխատակիցը նշել է, որ այդ աշխատանքը կարևոր քայլ կլինի Շամախիի աստղաֆիզիկական աստղադիտարանը միջազգային գիտական կենտրոնի վերածելու ուղղությամբ։