Անար Ալիև. «Պատերազմի վետերան» կոչման շնորհման հարցը կլուծվի մոտ ապագայում
  Անար Ալիև.  «Պատերազմի վետերան» կոչման շնորհման հարցը կլուծվի մոտ ապագայում
18:23     27 01 2022    
«Համապատասխան կարգադրություն է ստորագրվել Հայրենական պատերազմի մասնակիցներին «Պատերազմի վետերանի» կոչում շնորհելու մասին։ Պարգևատրվող անձանց ցուցակը կազմվում է այն հիմնարկների կողմից, որտեղ նրանք ծառայում են և համաձայնեցվում Նախարարների կաբինետի հետ»:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության փոխնախարար Անար Ալիևը։

Նրա խոսքով՝ մոտ ապագայում այս հարցը կլուծվի. «Գործընթացը շարունակվում է։ Կազմվում են ցուցակներ։ Zefer ենթահամակարգն արդեն ակտիվացված է և գործարկված: Այն անձինք, ում տվյալները մուտքագրված են Zefer ենթահամակարգում, կարող են այնտեղ ծանոթանալ այդ տվյալներին»։
Zinvor.info

Հեշթեգներ. Պատերազմի-վետերան   Ադրբեջան  


Լրահոս