Պատերազմից հետո 300 ադրբեջանցի և հայ դեռևս անհետ կորած են համարվում. ԿԽՄԿ
 Պատերազմից հետո 300 ադրբեջանցի և հայ դեռևս անհետ կորած են համարվում.  ԿԽՄԿ
12:09     28 01 2022    
2020թ. նոյեմբերին հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման պահից հետո հայտնաբերվել են ավելի քան 1700 մարդու մասունքներ։

2020-ին Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո մոտ 300 մարդ դեռևս անհետ կորած է համարվում (հայեր և ադրբեջանցիներ)։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հոդված է հրապարակել՝ անդրադառնալով հետպատերազմական իրավիճակում արվող աշխատանքներին և դրանց արդյունքներին։

«Շուրջ 300 մարդ դեռևս անհայտ կորած է համարվում Ղարաբաղյան հակամարտության սրման հետևանքով։ 2020թ. նոյեմբերին հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման պահից հետո հայտնաբերվել են ավելի քան 1700 մարդու մասունքներ։ Դրանից հետո սկսվել է մասունքների նույնականացման և նրանց ընտանիքներին վերադարձնելու գործընթացը»,-ասվում է ԿԽՄԿ-ի հայտարարության մեջ:

Նշվում է, որ ԿԽՄԿ-ն ռուս խաղաղապահների հետ համատեղ աջակցել է աճյունների որոնման աշխատանքների անցկացմանը՝ տեղական փրկարարական խմբերին աջակցելով։

ԿԽՄԿ-ի ականների, պատերազմի պայթյունավտանգ մնացորդների և հրաձգային զենքի տարածաշրջանային մասնագետների ղեկավար Քրիստոֆեր Փուլը հայտնել է, որ փրկարարական խմբերի աշխատանքի պայմանները չափազանց վտանգավոր են, քանի որ տեղանքը ականներով և չպայթած զինամթերքով է լեցուն։ Դրան գումարվում են նաև եղանակային պայմանները՝ ձմռանը տեսանելիությունը գրեթե զրոյի է հասնում:

«Մարդկանց մասունքները հանելու համար փրկարարական թիմերը մահացու վտանգի առաջ են կանգնում։ Խոսքը ոչ միայն մասունքների հետ «արժանապատիվ վերաբերմունքի», այլև նրանց հետ անվտանգ վարվելու մասին է»,-ասել է Փուլը։

Նշվում է նաև, որ ավելի քան 4500 հայ և ադրբեջանցի անհետ կորած ենհամարվում 1990-ականների հակամարտության հետևանքով:
Zinvor.info

Հեշթեգներ. ԿԽՄԿ   Պատերազմ  


Լրահոս