Թուրքիայի ԱԽ-ն նշել է ստեղծված համագործակցության մեխանիզմների կատարելագործման կարեւորությունը
 Թուրքիայի ԱԽ-ն նշել է ստեղծված համագործակցության մեխանիզմների կատարելագործման կարեւորությունը
11:42     28 01 2022    
Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը հայտարարել է Հարավային Կովկասում ստեղծված համագործակցության մեխանիզմների կատարելագործման կարեւորության մասին՝ կողմերի, առաջին հերթին՝ Հայաստանի եւ Թուրքիայի կառուցողական ու անկեղծ ջանքերի օգնությամբ։

Բացի այդ, Անվտանգության խորհուրդը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայացած նիստում քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ «Ուշադրություն հրավիրվեց այն փաստի վրա, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ լարվածության աճը ոչ մեկին օգուտ չի բերի։ Կոչ ենք անում կողմերին թուլացնել լարվածությունը»,- ասվում է հանդիպման արդյունքներով տարածված հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիայի-ԱԽ  


Լրահոս