ՌԴ-ն նպաստում է ճգնաժամային իրավիճակների խաղաղ կարգավորմանը, այդ թվում Ղարաբաղում. Լավրով
ՌԴ-ն նպաստում է ճգնաժամային իրավիճակների խաղաղ կարգավորմանը, այդ թվում Ղարաբաղում.  Լավրով
13:32     27 01 2022    
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանն ակտիվորեն նպաստում է ճգնաժամային իրավիճակների խաղաղ, դիվանագիտական կարգավորմանը տարբեր տարածաշրջաններում, այդ թվում՝ Ղարաբաղում, Սիրիայում և այլուր:

Zinvor.info-ի հաղորդմամբ՝ Լավրովն այս մասին ասել է Պետդումայի «Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության արդիական հարցերի մասին» թեմայով լիագումար նիստում իր ելույթում:

Ըստ ԱԳ նախարարի՝ նման ջանքերը նպաստում են աշխարհում իրավիճակի ընդհանուր բարելավմանը, հաստատում են ռուսական կողմի՝ որպես հուսալի միջազգային գործընկերոջ հեղինակությունը:
Zinvor.info

Հեշթեգներ. ՌԴ   Լավրով  


Լրահոս