Այս մասին հայտնում է
Zinvor.info-ն՝ իսրայելական մամուլին հղումով։
Նշվում է, որ նա հերոսություն է ցուցաբերել Խորհրդային բանակի շարքերում՝ պատերազմի տարիներին։
103-ամյա Գեորգի Գինզբուրգը մինչև 1990-ականների վերջն ապրել է Ադրբեջանում, ապա տեղափոխվել Իսրայել։ Չնայած նա ավելի քան 30 տարի ապրում է Իսրայելում, նա միայն վերջերս է դիմել Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների մեդալի համար:
«Չնայած նրան, որ Գինզբուրգը Իսրայել է եկել Ադրբեջանից և պատերազմի ժամանակ կռվել Խորհրդային բանակում, նա Իսրայելում ճանաչվել է որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոս և կունենա մի շարք արտոնություններ»,- հայտնում են իսրայելական ԶԼՄ-ները։
Տեղական մամուլն ընդգծում է, որ բանակը, որի շարքերում կռվել է Գինզբուրգը, ապահովել է՝ դաշնակիցների ցամաքային զորքերի հաղթանակը եվրոպական մարտադաշտում և գերմանական մայրաքաղաք Բեռլինի գրավումը։