Ադրբեջանի օմբուդսմենը ԵԱՀԿ միջոցառմանը պատասխանել է Հայաստանի ներկայացուցչին
 Ադրբեջանի օմբուդսմենը ԵԱՀԿ միջոցառմանը պատասխանել է Հայաստանի ներկայացուցչին
18:10     26 01 2022    
Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևան՝ Ադրբեջանի նախագահությամբ անցկացվող ԵԱՀԿ անվտանգության համագործակցության ֆորումում սպառիչ պատասխան է տվել՝ հայկական պատվիրակության անդամի անհիմն փաստարկներին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, իր ելույթում Սաբինա Ալիևան հայտարարել է, որ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների բոլոր նորմերը՝ Հայաստանը դիտավորյալ օգտագործել է արգելված բալիստիկ հրթիռներ, ինչպիսիք են Scud, Smerch, Iskander-M և այլն, կասետային ռումբեր, ինտենսիվ գնդակոծությունների ենթարկելով մեր քաղաքներն ու շրջանները, ինչի արդյունքում խաղաղ բնակիչներ են զոհվել ու վիրավորվել։

Օմբուդսմենը հայտարարել է, որ Հայաստանի օկուպացիոն քաղաքականության արդյունքում կոպտորեն խախտվել են՝ հարկադիր վերաբնակներ դարձած շուրջ մեկ միլիոն ադրբեջանցիների կյանքի, գույքի և արդար դատաքննության իրավունքը։

Ս.Ալիևան պատմել է Ղարաբաղյան առաջին պատերազմից ի վեր անհետ կորած համարվող անձանց մասին և ընդգծել, որ մինչ օրս հակառակ կողմը տեղեկատվություն չի տրամադրում անհետ կորած ադրբեջանցիների մասին։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԵԱՀԿ   Հայաստան  


Լրահոս