Ադրբեջանը բոլոր երկրներին կոչ է արել պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը
  Ադրբեջանը բոլոր երկրներին կոչ է արել պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը
14:32     26 01 2022    
«Կարևոր է, որ Անվտանգության խորհուրդը մշտապես ուշադրության կենտրոնում պահի քաղաքացիական անձանց պաշտպանությունը և շարունակաբար վերահաստատի իր պահանջը, որ զինված հակամարտության բոլոր կողմերը լիովին կատարեն միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված իրենց պարտավորությունները»:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Ռազմական գործողություններ քաղաքներում. քաղաքացիական անձանց պաշտպանությունը քաղաքային պայմաններում» թեմայով նիստում։

Նա նշել է, որ հայեցակարգային փաստաթղթում (S/2022/23) բարձրացվում են մի շարք հարցեր, որոնցով պետք է առաջնորդվել Անվտանգության խորհրդի այս նիստում քննարկումների ժամանակ:

Դիվանագետն ընդգծել է, որ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լիարժեք պահպանման ապահովումն առանցքային խնդիր է բոլոր զինված հակամարտություններում։ Անպատիժ մնացած հանցագործությունները հաճախ կատալիզատորի դեր են խաղում հակամարտությունների վերսկսման և նոր հանցագործությունների կատարման գործում, ասել է Յաշար Ալիևը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Յաշար-Ալիև  


Լրահոս