Դեսպան. Ռուսաստանյան 14 ընկերություններ Ղարաբաղում նախագծերին մասնակցելու հայտ են ներկայացրել
 Դեսպան.  Ռուսաստանյան 14 ընկերություններ Ղարաբաղում նախագծերին մասնակցելու հայտ են ներկայացրել
14:12     26 01 2022    
Մինչ այժմ 14 ռուսական ընկերություն հայտ է ներկայացրել Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնման նախագծերին մասնակցելու համար։

Այս մասին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը, հայտնում է Zinvor.info-ն:

Նրա խոսքով՝ այդ ընկերությունները գործում են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գյուղատնտեսության, տրանսպորտի և այլն։

«Անցյալ տարի Ռուսաստանից երկու բիզնես առաքելություն ուղարկվեց Ադրբեջան, որին մասնակցեց մոտ 50 ընկերություն: Այդ առաքելությունների կարևոր ասպեկտներից մեկն էլ Ղարաբաղում իրականացվող նախագծերին ռուսական ընկերությունների մասնակցության հարցն էր», - ասել է դեսպանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ռուսաստան   Ադրբեջան   Ղարաբաղ  


Լրահոս