Դեսպան. 3+3 ձևաչափը կնպաստի տարածաշրջանում տնտեսական կապերի և վստահության զարգացմանը
 Դեսպան.  3+3 ձևաչափը կնպաստի տարածաշրջանում տնտեսական կապերի և վստահության զարգացմանը
12:56     26 01 2022    
Ռուսաստանը համարում է, որ «3+3» համագործակցության հարթակը կնպաստի՝ տարածաշրջանում տնտեսական կապերի և վստահության զարգացմանը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է՝ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը։

Դեսպանը հիշեցրել է, որ անցյալ տարի «գործարկվել է խոստումնալից 3+3 ձևաչափը», որի շահագրգռվածությունը տարածաշրջանում իրավիճակի նորմալացումն ու հաղորդակցությունների ապաշրջափակումն է»։

«3+3 ձևաչափում Վրաստանի մասնակցության համար դուռը միշտ բաց է մնում»,- ասել է դեսպանը։

Մ.Բոչարնիկովը նշել է, որ դեռ տեղեկություն չունի, թե այս ձևաչափով որտեղ է լինելու հաջորդ հանդիպումը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ռուսաստան   Ադրբեջան  


Լրահոս