Իլհամ Ալիևը զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն
 Իլհամ Ալիևը զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն
13:53     25 01 2022    
Հունվարի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով «Ազերթաջ»-ին, պետության ղեկավարը շնորհավորել է Ուկրաինայի նախագահին ծննդյան օրվա առթիվ, մաղթել հաջողություններ աշխատանքում և քաջառողջություն։

Հեռախոսազրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակվել Ադրբեջանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման շուրջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Վլադիմիր-Զելենսկի  


Լրահոս