Տարածաշրջանում խաղաղությունը երբեք այնքան մոտ չի եղել, որքան հիմա. Զաքարի Գրոս
|
|
Տարածաշրջանում խաղաղությունը երբեք այնքան մոտ չի եղել, որքան հիմա:
|
Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը:
Որպես օրինակ նա բերել է Ֆրանսիայի և Գերմանիայի հարաբերությունները՝ հիշեցնելով, որ երկու երկրների միջև պատերազմներ են եղել, զոհվել են միլիոնավոր մարդիկ, փոխադարձ ատելություն և թշնամանք է եղել, սակայն այսօր այս երկու երկրները բարեկամ են, հպարտ են իրենց պատմությամբ ու մշակույթով։
«Այս փորձը հետաքրքիր եմ համարում Ադրբեջանի և Հարավային Կովկասի համար։ Մաղթում եմ, որ ձեր սերունդը խաղաղություն հաստատի ձեր տարածաշրջանում, հասնի խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Ճիշտ է, խաղաղությունը դեռ վերջնականապես հաստատված չէ, դա դժվարին ճանապարհ է՝ թակարդներով, բայց երբեք տարածաշրջանում խաղաղությունն այնքան մոտ չի եղել, որքան հիմա»,- ասել է դեսպանը։
Հեշթեգներ.
Ֆրանսիայի-դեսպան