Նախարար. Իրանա-ադրբեջանական հարաբերություններում սպասվում են կարևոր իրադարձություններ
|
|
Իրանա-ադրբեջանական հարաբերություններում սպասվում են կարևոր իրադարձություններ:
|
Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդուլլահիանը։
Նա նշել է, որ իրանա-ադրբեջանական հարաբերությունները գտնվում են շատ լավ մակարդակի վրա։
Արտգործնախարարը մեկնաբանել է նաև՝ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռուստամ Գասեմիի այցն Ադրբեջան, ինչպես նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի սպասվող այցը Իրան։
«Երկու երկրների տարբեր պաշտոնյաների փոխադարձ այցերը ցույց են տալիս, որ մեր հարաբերությունները գտնվում են ճիշտ և լավ ուղղության վրա»,- ընդգծել է Իրանի ԱԳՆ ղեկավարը:
Հուսեյն Ամիր Աբդուլլահիանը հիշեցրել է նաև, որ Բաքու կատարած այցի ժամանակ նրան ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նախարարը նշել է, որ դրանից հետո կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել երկու երկրների հարաբերություններում։
Հեշթեգներ.
Իրան
Ադրբեջան