Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, դատական նիստում, որը տեղի է ունեցել Սաբունչիի շրջանային դատարանի վարչական շենքում, Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Էլմին Ռուստամովի նախագահությամբ, դատարանն ուսումնասիրել է գործում առկա փաստաթղթերը։
Նշվում է, որ Իշխան Սարգսյանի բջջային հեռախոսի զննությամբ հայտնաբերվել է 2019 թվականին նկարահանված տեսագրություն, որով սահմանվում են Ադրբեջանի Թովուզի շրջանի Աղբուլաղ գյուղի կոորդինատները։ Այս գյուղից 40 կմ հեռավորությամբ՝ Էյուբլու գյուղի տարածքում գտնվում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կայանը։ Իշխան Սարգսյանի բջջային հեռախոսում հայտնաբերվել են նաեւ Քելբաջարի շրջանի Յուխարի Այրիմ գյուղի նկարներ՝ մինչ ականի տեղադրումը։
Հետո հայտարարվել է դատավարության ավարտի մասին:
Դատախազը դատարանից ժամանակ է խնդրել ելույթի համար։
Դատավարությունը կշարունակվի փետրվարի 28-ին։