Բաքուն և Թեհրանը կարագացնեն Զանգեզուրում ՀԷԿ-երի շինարարությունը
 Բաքուն և Թեհրանը կարագացնեն Զանգեզուրում ՀԷԿ-երի շինարարությունը
14:56     24 01 2022    
Բաքուն և Թեհրանը պայմանավորվել են արագացնել՝ Արազ գետի վրա «Խուդաֆերին» և «Գըզ Գալասը» հիդրոհախնգույցների ՀԷԿ-երի կառուցման աշխատանքները։

Համապատասխան որոշումն ընդունվել է՝ «Խուդաֆերին» և «Գըզ Գալասը» հիդրոհանգույցների և Հէկ-երի շինարարության ավարտի վերաբերյալ համատեղ տեխնիկական հանձնաժողովի անդամների հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել հունվարի 18-19-ը «Գըզ Գալասը» հիդրոհանգույում: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս-Ազերբայջան»-ը՝ հղում անելով Ադրբեջանի էներգետիկայի նախարարությանը:

«Որոշում է ընդունվել ավելացնել ջանքերը՝ արագացնելու հիդրոհանգույցների և հիդրոէլեկտրակայանների շինարարությունը, որոնք առանձնահատուկ նշանակություն ունեն՝ գյուղատնտեսական հողատարածքների ոռոգման ջրով ապահովելու, ինչպես նաև ազատագրված տարածքների էլեկտրաէներգիայի կարիքները բավարարելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։
Zinvor.info

Հեշթեգներ. Բաքու   ՀԷԿ   Թեհրան   Զանգեզուր  


Լրահոս