SOCAR-ը մտադրություն չունի գնելու բիտումի հայ-ռուսական գործարանը. ընկերությունը հերքել է լուրը
 SOCAR-ը մտադրություն չունի գնելու բիտումի հայ-ռուսական գործարանը.  ընկերությունը հերքել է լուրը
09:32     24 01 2022    
Ադրբեջանական SOCAR ընկերությունը հերքել է բիտումի արտադրման հայ-ռուսական գործարանը գնելու մտադրության մասին լուրերը, որը չի գործում «թավշյա հեղափոխությունիվ» հետո:

Այս մասին հայտնել են ընկերությունից:

«Ընկերությունը բիտումի արտադրամասի կարիք չունի Հայաստանի որևէ տարածքում և բոլորովին հետաքրքրված չէ այդ երկրով»,- ասվում է հայտարարության մեջ:

SOCAR-ը Ադրբեջանի գլոբալ բրենդն է, խոշորագույն արտասահմանյան ներդրողը Թուրքիայում, խոշորագույն հարկատուն Ադրբեջանում և Վրաստանում, որը գործողություններ է իրականացնում Եվրոպայում:
Zinvor.info

Հեշթեգներ. SOCAR   Ադրբեջան  


Լրահոս