Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, տեղեկացնում է
Zinvor.info-ն։
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր, հարաբերությունների հեռանկարները, ինչպես նաև երկկողմ տնտեսական համագործակցության և գործարար կապերի զարգացման մեծ ներուժը:
Նախարարները մտքեր են փոխանակել այս տարի երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված մի շարք միջոցառումների անցկացման շուրջ։
Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։