Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը մոտ ժամանակներս կայցելի Հայաստան եւ Ադրբեջան
 Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը մոտ ժամանակներս կայցելի Հայաստան եւ Ադրբեջան
13:16     20 01 2022    
Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մոտ ժամանակներս կայցելի Հայաստան եւ Ադրբեջան։ Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր էջում։

«Հաճելի է վերադառնալ տարածաշրջան ԵՄ-ի եւ Ֆրանսիայի համատեղ այցով Իզաբել Դյումոնի (Կիպրոսում եւ Ուկրաինայում Ֆրանսիայի նախկին դեսպան - խմբ.) եւ Բրյուսելի հանդիպումների արդյունքներով գործընկերների հետ միասին: Մենք ակնկալում ենք բովանդակալից հանդիպումներ առաջիկա օրերին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության հետ»,- գրել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. ԵՄ   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս