Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն՝ այս մասին տեղեկացնում է «Ազերթաջ» գործակալությունը:
«Նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի՝ Եվրամիությունում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ։ Նա հույս է հայտնել, որ Եվրամիությունում Ֆրանսիայի նախագահությունը հաջող և արդյունավետ կլինի։ Երկրի ղեկավարը գոհունակությամբ է հիշել անցյալ տարվա դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ունեցած հանդիպումները։
Նախագահ Իլհամ Ալիևը բարձր է գնահատել Ֆրանսիայի և Եվրամիության ներկայացուցիչների մասնակցությամբ այս ձևաչափով հանդիպումը՝ ընդգծելով, որ այն դրական հնարավորություններ է ստեղծում Բրյուսելում քննարկված խաղաղության օրակարգի զարգացման համար։
Ֆրանսիայի նախագահի կաբինետի մայրցամաքային Եվրոպայի և Թուրքիայի հարցերով խորհրդական Իզաբել Դյումոնը շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին՝ հունվարի 20-ին ադրբեջանական ժողովրդի վշտի օրը պատվիրակությանը ընդունելու համար։ Նա նշել է, որ այս այցը կատարում է Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ միասին՝ որպես Եվրամիության նախագահ։ Իզաբել Դյումոնն ընդգծել է, որ այցի նպատակը, որպես դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայացած դրական հանդիպումների շարունակություն, քննարկումների անցկացումն է։