Մեկ րոպե լռությամբ հարգվել է հունվարի 20-ի նահատակների հիշատակը
 Մեկ րոպե լռությամբ հարգվել է հունվարի 20-ի նահատակների հիշատակը
12:01     20 01 2022    
Հունվարի 20-ին, Բաքվի ժամանակով ժամը 12:00-ին, Ադրբեջանի ողջ տարածքում մեկ րոպե լռությամբ հարգել են հունվարի 20-ի նահատակների հիշատակը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ նավերը, ավտոմեքենաները, գնացքները ձայնային ազդանշաններ են տվել։

Նշենք, որ 1990 թվականի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը խորհրդային բանակի ստորաբաժանումները մտցվեցին Բաքու, խաղաղ բնակիչները դաժանորեն գնդակահարվեցին։ Արդյունքում զոհվեց 131 մարդ, 744-ը՝ վիրավորվեց, 841 մարդ ապօրինի ձերբակալվեց։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բաքու   20-հունվար  


Լրահոս