Հիքմեթ Հաջիև. Հայաստանը պետք է գնահատի աշխարհաքաղաքական նոր իրողությունները, դրանից հետևություններ անի
  Հիքմեթ Հաջիև.  Հայաստանը պետք է գնահատի աշխարհաքաղաքական նոր իրողությունները, դրանից հետևություններ անի
16:01     20 01 2022    
«Ադրբեջանի նախագահը վերջերս տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում պատասխանել է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերի»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Հիքմեթ Հաջիևն ասել է, որ հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի թվում նախագահը նշել է պոտենցիալ խաղաղ համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունների մեկնարկը և այլ հարցեր։

Նախագահի օգնականը նշել է, որ Հայաստանը պետք է գնահատի տարածաշրջանում ձևավորված աշխարհաքաղաքական նոր իրողությունները և դրանից հետևություններ անի։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև   Ադրբեջան  


Լրահոս