Ջեյհուն Բայրամովը հերքել է Հայաստանի ներկայացուցչի անհիմն պնդումները
 Ջեյհուն Բայրամովը հերքել է Հայաստանի ներկայացուցչի անհիմն պնդումները
10:45     20 01 2022    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը պատասխանել է ԵԱՀԿ Անվտանգության ոլորտում համագործակցության ֆորումում Հայաստանի ներկայացուցչի հայտարարությանը։

Այս մասին Zinvor.info-ին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից։

Նիստում Ջեյհուն Բայրամովն իր երախտագիտությունն է հայտնել բոլոր մասնակիցներին, ովքեր շնորհավորել են Ադրբեջանին ֆորումում նախագահելու կապակցությամբ, աջակցել պաշտոնական Բաքվի առաջնահերթություններին և պատրաստակամություն հայտնել աշխատել Ադրբեջանի հետ այդ ուղղությամբ։ Նախարարը մեկնաբանել է նաև հնչած մի շարք կարծիքներ և առաջարկություններ։

Միաժամանակ նախարարը հերքել է Հայաստանի ներկայացուցչի` քննարկումների ժամանակ հնչեցրած անհիմն մեղադրանքները և մասնակիցների ուշադրությանն է ներկայացրել Ադրբեջանի դիրքորոշումը տարածաշրջանային անվտանգության առնչությամբ՝ հիմնված միջազգային իրավունքի վրա։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս