Այս մասին հայտնում է
Zinvor.info-ն՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։
Հաշվի առնելով Իլհամ Ալիևի՝ Ուկրաինա կատարած վերջին այցը՝ քննարկվել է ներուկրաինական կարգավորման խնդիրը:
Վլադիմիր Պուտինը պատմել է ԱՄՆ – ի և նրա դաշնակիցների հետ Ռուսաստանի անվտանգությունն ապահովող երաշխիքների տրամադրման հարցերի շուրջ կայացած շփումների մասին:
Ղազախստանի վերջին իրադարձությունների վերաբերյալ կարծիքների փոխանակման ժամանակ կողմերը գոհունակություն են հայտնել, որ իրավիճակը հաջողվել է օպերատիվ կայունացնել, մասնավորապես, ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ներկայության շնորհիվ:
Զրույցի ընթացքում հաստատվել է ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման տրամադրվածությունը։