Դատախազություն. Գյորանբոյում ականի վրա բնակչի պայթելու փաստի առթիվ հետաքննություն է տարվում
  Դատախազություն.  Գյորանբոյում ականի վրա բնակչի պայթելու փաստի առթիվ հետաքննություն է տարվում
09:21     19 01 2022    
Հունվարի 18-ին շրջանի դատախազություն տեղեկություն է ստացվել, որ 1996 թվականին ծնված Վուգար Մամեդովը Գյորանբոյի շրջանի Թափգարագոյունլու գյուղի մերձակայքում պայթել է հակահետևակային ականի վրա:

Գյորանբոյի շրջանի դատախազությունից Zinvor.info-ին հայտնել են, որ գերատեսչությունը զննել է դեպքի վայրը, նշանակել դատաբժշկական փորձաքննություն և կատարել այլ դատավարական գործողություններ։

Հետաքննությունը պարզել է, որ Վուգար Մամեդովը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս պայթել է ականի վրա, ինչի հետևանքով նրա ձախ ոտքն անդամահատվել է։

Գյորանբոյի շրջանի դատախազությունը հետաքննություն է անցկացնում։
Zinvor.info

Հեշթեգներ. Դատախազություն   Ադրբեջան   Ական  


Լրահոս