Ֆարիդ Շաֆիև. Հայաստանի ԱԳՆ-ն չի ենթարկվում Նիկոլ Փաշինյանի հրահանգներին
  Ֆարիդ Շաֆիև.  Հայաստանի ԱԳՆ-ն չի ենթարկվում Նիկոլ Փաշինյանի հրահանգներին
12:02     19 01 2022    
Հայաստանի պետական կառույցները, մասնավորապես՝ արտաքին գործերի նախարարությունը և պաշտպանության նախարարությունը, արդեն լիովին չեն ենթարկվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգներին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին լրագրողներին ասել է Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի (ՄՀՎԿ) վարչության նախագահ Ֆարիդ Շաֆիևը։

Նրա խոսքով, Հայաստանում խաղաղությանը դեմ որոշ ուժեր փորձում են օրակարգ մտցնել հակամարտությունը և սրել իրավիճակը. «Ես կարծում, որ Հայաստանը ներուժ ունի ազդելու իրավիճակի վրա։ Սակայն վերջին երկու ամիսների ընթացքում Հայաստանի կառավարությունը որոշակի դրական քայլեր է ձեռնարկել»։

Ֆարիդ Շաֆիևը նշել է, որ Ադրբեջանն ի վիճակի է պատասխանել Հայաստանի սադրանքներին. «Սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ադրբեջանական բանակը պատրաստ է ադեկվատ պատասխանի»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ֆարիդ-Շաֆիև   Հայաստան   ԱԳՆ  


Լրահոս