Ազատագրված տարածքներում ավտոբուսները կերթևկեն ոստիկանների ուղեկցությամբ
 Ազատագրված տարածքներում ավտոբուսները կերթևկեն ոստիկանների ուղեկցությամբ
14:12     18 01 2022    
Ադրբեջանի օկուպացիայից ազատագրված տարածքներում մարդատար ավտոբուսները կերթևեկեն ոստիկաների ուղեկցությամբ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս կապակցությամբ ANAMA-ն դասընթացներ է կազմակերպել վարորդների համար։ Ավտոբուսների ուղևորների համար կկազմակերպվի տեսահրահանգի ցուցադրություն։

Ավտոբուսները կշարժվեն սահմանված երթուղով։ Ազատագրված տարածքներով ճանապարհորդել ցանկացողները կկարողանան տոմսեր ձեռք բերել էլեկտրոնային ձևաչափով։ Այդ նպատակով ստեղծվել է «yolumuzqarabaga.az» պորտալը։ Այս ուղղությամբ աշխատանքները վստահված են Էլեկտրոնային կառավարման զարգացման կենտրոնին։

Հարկ է նշել, որ տվյալների բազայում ավտոմատ կերպով կարտացոլվի տեղեկատվություն այն մասին, թե արդյոք ուղևորն ունի այս տարածքներ մուտք գործելու հատուկ թույլտվություն, ինչպես նաև ուղևորների COVID-19-ի դեմ պատվաստումների վերաբերյալ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ազատագրված-տարածքներ  


Լրահոս