Ադրբեջանը ավտոբուսային կանոնավոր փոխադրումներ է իրականացնում դեպի Ղարաբաղ
Zinvor.info-ի փոխանցմամբ, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է՝ Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի փոխնախարար Ռահման Հումմաթովը։
«Յուրաքանչյուր երթուղով արդեն փորձնական երթեր են իրականացվել, որոշվել են ավտոբուսների դասերը, որոնք շահագործվելու են։ Փոխադրումներ կկազմակերպվեն՝ Ահմեդբեյլի-Շուշա երթուղով շաբաթական չորս անգամ, այլ ուղղություններով՝ շաբաթական երկու անգամ։ Ավտոբուսային փոխադրումները կհամակարգվեն Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի հետ։ Բացի այդ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2020 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 2303 հրամանի համաձայն՝ օկուպացիայից ազատագրված տարածքների խնդիրների կենտրոնացված լուծման հետ կապված, շարունակվում է Կոորդինացիոն շտաբի գործունեությունը. ռազմավարական ուղղություններն ու խնդիրները, որոնք առաջադրել է պետության ղեկավարը՝ այդ տարածքներում ստեղծագործական աշխատանքների անցկացման համար»,- ասել է Հումմաթովը։
Փոխնախարարը հավելել է, որ ազատագրված տարածքների վերականգնման և վերակառուցման նպատակային գործունեության հիմնական կետերից է հանդիսանում՝ Ադրբեջանի քաղաքացիների՝ հայրենի հողեր արագ և անվտանգ վերադարձը ապահովելը։