Այս մասին
Zinvor.info-ին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։
Ողջունելով պատվիրակությանը՝ նախարար Դ.Բայրամովն ասել է, որ Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Չեռնոգորիայի հետ հարաբերությունների զարգացմանը։
Նախարարը գոհունակություն է հայտնել՝ երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և ռազմավարական գործընկերության մակարդակով հարաբերությունների զարգացման կապակցությամբ։ Բայրամովը նշել է, որ խորհրդարանի նախագահի ներկայիս այցը և դրա շրջանակներում կայացած հանդիպումներն ու քննարկումները՝ դրական ազդեցություն կունենան երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման վրա։