ՆԱՏՕ-ն հույս ունի շարունակել լայն գործնական համագործակցությունը Ադրբեջանի հետ
 ՆԱՏՕ-ն հույս ունի շարունակել լայն գործնական համագործակցությունը Ադրբեջանի հետ
11:21     18 01 2022    
ՆԱՏՕ-ն հույս ունի ապագայում շարունակել՝ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և լայն գործնական համագործակցությունը Ադրբեջանի հետ, Zinvor.info-ին հայտնել են Հյուսիսատլանտյան դաշինքից։

«Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան՝ տարածաշրջան կատարած իր վերջին այցի ընթացքում հանդիպել է Ադրբեջանի մի շարք պաշտոնատար անձանց հետ։ Հանդիպումների ժամանակ քննարկվել են ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև համագործակցության հարցերը, այդ թվում՝ «Պլանավորման և վերլուծության գործընթաց» ծրագրի շրջանակներում՝ Ադրբեջանի իշխանությունների հետ փոխգործակցության վերսկսումը, հայտնել են կազմակերպությունից։

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, ՆԱՏՕ-ում նշել են, որ Հյուսիսատլանտյան դաշինքը հույս ունի քայլեր տեսնել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացման ուղղությամբ։
Zinvor.info

Հեշթեգներ. ՆԱՏՕ   Ադրբեջան  


Լրահոս