Մենք պատրաստ ենք մասնակցել ազատագրված տարածքների վերականգնմանը. Իրինա Վերեշչուկ
Մենք պատրաստ ենք մասնակցել ազատագրված տարածքների վերականգնմանը.  Իրինա Վերեշչուկ
15:34     17 01 2022    
Ուկրաինայի շինարարական և այլ ընկերություններ պատրաստ են մասնակցել Ադրբեջանի օկուպացիայից ազատագրված տարածքների վերականգնմանն ու վերակառուցմանը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով AZƏRTAC-ին, այս մասին հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ, Ադրբեջանի հետ միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իրինա Վերեշչուկը։

«Ես մեծ ներուժ եմ տեսնում Ուկրաինայի և Ադրբեջանի միջև համագործակցության համար։ Ադրբեջանը վերադարձված տարածքների վերաինտեգրման հետ կապված շատ գործ ունի։ Ուկրաինան արդեն ունի վերաինտեգրման աշխատանքների կարևոր փորձ և կարող է դրանով կիսվել ադրբեջանական կողմի հետ։ Սա ներառում է աշխատանք ներքին տեղահանվածների հետ, ականազերծում և այլն»,- ընդգծել է Վերեշչուկը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ուկրաինա   Ադրբեջան  


Լրահոս