Ինչպես տեղեկացնում է
Zinvor.info-ն, հաղորդավար Դմիտրի Կռիլովը «Непутевые заметки» հաղորդման ընթացքում հեռուստադիտողներին հրավիրել է այցելել Բաքու, ընկղմվել նրա յուրահատուկ մթնոլորտում և փորձել վերագտնել այս հնագույն, բայց նաև շատ ժամանակակից քաղաքի հմայքը։
Հաղորդավարն ընդգծել է ադրբեջանական ժողովրդի հյուրասիրությունը: Սյուժեում ցուցադրվում է Բաքվի նախաամանորյա տրամադրությունը, տոնավաճառից գնումներ կատարելը, ինչպես նաև մայրաքաղաքի բնակիչների բարությունը և քաղաքի գեղեցկությունը։
Հաղորդավարը Բաքուն համեմատում է ժամանակակից եվրոպական քաղաքների հետ. «Երբ քայլում ես քաղաքի փողոցներով, քեզ շատ հարմարավետ ես զգում»։ Հեռուստաալիքն Ադրբեջանի մայրաքաղաքն անվանում է Արևելքի Փարիզ։