Բաքուն հայտարարել է, որ ողջունում է հայ-թուրքական շփումների սկիզբը
 Բաքուն հայտարարել է, որ ողջունում է հայ-թուրքական շփումների սկիզբը
10:45     17 01 2022    
Ադրբեջանը ողջունում եւ աջակցում է հայ-թուրքական շփումների մեկնարկը, շաբաթ օրը հայտարարել է փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։

Նա հայտարարել է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքում ընդունված համատեղ հայտարարությունների, այդ հայտարարություններում արտացոլված համաձայնագրերի իրականացումն այլընտրանք չունի։

«Տարածաշրջանը պետք է զարգանա խաղաղության ու կայունության ուղղությամբ։ Այս նպատակներին ծառայող միակ ճանապարհը տարածաշրջանի երկրների միջեւ հարաբերությունների կարգավորումն է, թշնամանքից հրաժարվելը, երկրների միջեւ վստահության ամրապնդումը, տնտեսական կապերի զարգացումը, հաղորդակցությունների բացումը եւ համագործակցության միջավայրի ձեւավորումը։ Ուստի մենք ողջունում եւ աջակցում ենք թուրք-հայկական շփումների սկիզբը, որոնց նախաձեռնողը Թուրքիան է։ Կարծում ենք, որ թուրք-հայկական հարաբերությունների կարգավորումը պայմանավորում է նաեւ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորումը»,- ասել է նա:

Խալաֆովն ասել է, որ առաջին հերթին դա համապատասխանում է հայ ժողովրդի, իսկ հետո տարածաշրջանի մյուս երկրների ու ժողովուրդների շահերին։

Նրա խոսքով, Թուրք-հայկական երկխոսության մեկնարկը կարագացնի ոչ միայն Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը, այլեւ եռակողմ հայտարարությունից բխող պարտավորությունների կատարումը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա   Հայաստան  


Լրահոս