Ադրբեջանը Հայաստանին է հանձնել երկրորդ անգամ մոլորված Ալեքսանյանին
 Ադրբեջանը Հայաստանին է հանձնել երկրորդ անգամ մոլորված Ալեքսանյանին
09:01     17 01 2022    
Հայաստանի քաղաքացի 68-ամյա Անդրանիկ Ալեքսանյանը ռուս խաղաղապահների միջոցով վերադարձվել է Հայաստան։

Այս մասին Zinvor.info-ին հայտնել է Ադրբեջանցի գերիների և պատանդների հարցերով տեղեկատվական կենտրոնի համակարգող Ահմեդ Շահիդովը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Caliber.Az-ը, հունվարի 14-ին Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները Լաչինի շրջանում ձերբակալել են հերթական մոլորված հայի։ Պարզվել է, որ ձերբակալվածը 1953 թվականին ծնված Անդրանիկ Ալեքսանյանն է։

Նշվում էր, որ Անդրանիկ Ալեքսանյանը մոլորվել է երկրորդ անգամ՝ առաջին անգամ դա տեղի է ունեցել 2021 թվականի մարտին։ Այն ժամանակ էլ նրան վերադարձրել էին հայկական կողմին։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս