ԱԳՆ. Ադրբեջանա-թուրքական հարաբերությունները հասել են ամենաբարձր մակարդակի
 ԱԳՆ.  Ադրբեջանա-թուրքական հարաբերությունները հասել են ամենաբարձր մակարդակի
15:41     14 01 2022    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Twitter-ի իր պաշտոնական էջում կիսվել է՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամ հրապարակմամբ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, հրապարակման մեջ ասվում է.

«Այսօր լրանում է Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Տարիների ընթացքում երկու եղբայրական երկրների հարաբերությունները հասել են դաշնակցային ամենաբարձր մակարդակի։ Մենք մեկ ազգ ենք, երկու պետություն ենք»։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱԳՆ  


Լրահոս