Վարչապետը խոսել է «Շուշայի հռչակագրով» նոր փուլի մասին
 Վարչապետը խոսել է «Շուշայի հռչակագրով» նոր փուլի մասին
12:53     15 01 2022    
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը շնորհավորական նամակ է հղել Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։

Ասադովը հայտարարել է, որ Թուրքիայի հետ, որն առաջին պետությունն է, որի հետ իրենք դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատեցին, Ադրբեջանը կապված է պատմական խորը արմատներով և ընդհանուր ազգային մշակութային արժեքներով։

«2021 թվականի հունիսի 15-ի Շուշայի հռչակագրի ստորագրմամբ՝ ադրբեջանաթուրքական հարաբերությունները թևակոխեցին նոր փուլ, պատրաստակամություն հայտնվեց ձեռնարկել համատեղ քայլեր մեր հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու համար»,֊ասել է Ասադովը։
Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս