Բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանազատման հարցով հանձնաժողովի ստեղծման մասին
 Բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանազատման հարցով հանձնաժողովի ստեղծման մասին
12:23     15 01 2022    
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով հանձնաժողով ստեղծելու մասին բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Այս մասին հայտնել է Ադրբեջանի Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի նախագահ Ֆարիդ Շաֆիևը:

«Կարծում եմ, որ պետք է փաստաթուղթ ստորագրվի սահմանազատման մասին: Ենթադրում եմ, որ այս տարի մենք չենք կարողանա հասնել խաղաղ պայմանագրի հետ կապված ընդհանուր փաստաթղթի ստորագրման: Հայաստանի բնակչության մեծ մասը քվեարկել է Նիկոլ Փաշինյանի օգտին: Սակայն ամեն երրորդը դեմ է հանդես գալիս նրան: Դա պետք է հաշվի առնել: Հայաստանում որոշ կառույցներ չեն աջակցում Փաշինյանի քաղաքականությանը»,- ընդգծել է նա:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ֆարիդ-Շաֆիև  


Լրահոս