Այս մասին
Zinvor.info-ին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։
Նախարար Ջեյհուն Բայրամովը գոհունակություն է հայտնել՝ Դեվիդ Հարիսի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած հանդիպումից և Ամերիկայի հրեական կոմիտեի հետ անցկացված քննարկումներից։
Կողմերը պայմանավորվել են՝ Ադրբեջանի կառավարության և հրեական համայնքների միջև համագործակցության զարգացման մասին։
Նախարար Ջեյհուն Բայրամովը զրուցակիցներին տեղեկացրել է՝ տարածաշրջանում տիրող իրավիճակի, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Բաքվի ձեռնարկած քայլերի, ինչպես նաև Հայաստանի կողմից շարունակվող ռազմական սադրանքների, երկու օր առաջ ադրբեջանցի զինծառայողի սպանության և դրա համար պատասխանատվությունը Հայաստանի վրա ընկնելու մասին։