Օմբուդսմենը՝ ԱՄՆ-ում հայերի սադրանքի հետ կապված հայտարարություն է տարածել
Ինչպես փոխանցում է
Zinvor.info-ն՝ հայտարարությունում ասվում է.
«ԶԼՄ-ների տեղեկատվությամբ՝ ԱՄՆ-ում ապրող հայկական ծագումով ծայրահեղականները Լոս Անջելոսում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև կախել են հայ ահաբեկիչ Գուրգեն Յանիկյանի լուսանկարը, ով 1973 թվականին Կալիֆորնիայի նահանգում սպանել է թուրք դիվանագետին։
Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ Հայաստանը ժողովուրդների միջև կայուն խաղաղության և հաշտության համար խոչընդոտներ ստեղծող, ատելություն բորբոքող կոչերով արտասահմանյան երկրներում նույնպես շարունակում է Ադրբեջանի դեմ իր սադրիչ գործողությունները։
Ես կտրականապես դատապարտում եմ արտասահմանում գործող հայկական սփյուռքի կազմակերպությունների միջոցով մեր երկրի դեմ ազգային հողի վրա բռնության կոչերը, Հայաստանին կոչ եմ անում՝ ձեռնպահ մնալ տարածաշրջանում զինված հակամարտություններ բորբոքելուն ուղղված սադրիչ գործողություններից, հարգել մեր երկրի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, հետևել փոխշահավետ համագործակցության, բարի դրացիության և խաղաղ գոյատևման սկզբունքներին։