ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով
|
|
ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով։ Այս մասին ասվում է ԵԱՀԿ պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։
|
«Մենք կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից եւ շարունակել բովանդակալից քաղաքական երկխոսությունը, որը սկսվել է վերջերս։ Լեհաստանը՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, հակված է աշխատելու գործընկերների հետ՝ վերականգնելու եւ ամրապնդելու ջանքերը՝ կայուն խաղաղություն կառուցելու եւ տարածաշրջանում ամուր զարգացումը խթանելու համար»,-ասվում է հայտարարության մեջ։
«Մենք աջակցում ենք այս հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ Մենք նաեւ վերահաստատում ենք մեր վճռական աջակցությունը Լեհաստանից ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի աշխատանքի շարունակմանը»,-նշվում է հայտարարության մեջ։
Հեշթեգներ.
ԵԱՀԿ
Ադրբեջան
Հայաստան